Լրահոս 24/7

ՀՀ իշխանությունները պետք է պաշտոնապես ՄԱԿ-ի դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին

Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների ու Հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը գրել է․

ՄԱԿ-ի արդարադատության դատարանի (ICJ) կողմից միջանկյալ միջոցների հրապարակումից ուղիղ երկու ամիս անց արդեն ակնհայտ է, որ հակառակ կողմը կոպտորեն խախտում է դրանց առնվազն երկու առանցքային պահանջ.

1. Հայերի հանդեպ ատելության քարոզը պետական ամենաբարձր մակարդակով ոչ միայն չի դադարել, այլև դրսևորվում է նոր, ֆանտազիայի ժանրի գլուխգործոցի հասնող ստահոդ ստերեոտիպներ արմատացնելու և հերթական սերունդ հայատյաց ոգով աճեցնելու միջոցով։ Դա բևեռայնորեն հակասում է խաղաղության հայեցակարգին։

2. Արցախի մշակութային պատմության աղավաղման, մշակութային ժառանգության ուծացման և հուշարձանների վրայից հայկական հետքերը ջնջելու միջոցով հակառակ կողմը շարունակում է պետական մակարդակով, համակարգված ձևով և բացահայտորեն անդառնալի վնաս հասցնել հայկական հուշարձաններին և դրանք ներկայացնել որպես ոչ հայկական։

Մեր իշխանությունները ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի ընթացակարգերի համաձայն պետք է բարձր մակարդակով պաշտոնապես և առանց հետաձգելու դատարանին ծանուցեն այս կոպիտ և անդառնալի վնաս հասցնող խախտումների մասին։ Հապաղումը հղի է տարբեր բնույթի՝ դիվանագիտական, իրավական, անվտանգային և մշակութային անդառնալի հետևանքներով։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…

5 hours ago

Իմ հանձնարարականը հստակ է՝ հրադադարի ոչ մի խախտում․ վարչապետ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…

5 hours ago

Տեղի է ունեցել Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…

5 hours ago

Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…

6 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են 175 ռազմագերիներով

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…

6 hours ago

Կիևին աջակցությունը դադարեցնելու պահանջն անընդունելի է. Կալաս

Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…

7 hours ago