Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործավարական խորհրդակցության ժամանակ վարչական շրջանների ղեկավարներին զգուշացրեց, որ կանգառները փնթի, կեղտոտ վիճակում են և պետք է հետևել, որ պատասխանատու աշխատողները մաքրեն։
«Չնայած վատ վիճակում են, բայց գոնե մաքուր լինեն»,- նշեց նա։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնից քաղաքապետին զեկուցեցին, որ տրանսպորտում գաղտնի ստուգայցերի միջոցով կրկնակի խախտումներ են արձանագրվել և կիրառվել են տուգանքներ։
«Վարորդները չեն կրում դիմակներ, ախտահանիչ լուծույթներ չկա։ Այսինքն՝ այն հիմնական կանխարգելիչ միջոցները, որոնք պետք է խստագույնս պահպանվեն, չեն պահպանվում, որպեսզի կանխարգելենք կորոնավարակի շղթան»։
Քաղաքապետը, դիմելով «Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներին, ասաց, որ տրանսպորտային միջոցներում գտնվող ախտահանիչ հեղուկները վատ վիճակում են գտնվում։
«Էդ հեղուկներն էնքան կեղտոտ են, որ մարդ չի էլ ուզում ձեռք տա, որ օգտվի։ Դրանք վերացրեք, մի հատ նորմալ մրցույթ դրեք, նորմալ բաներ դրեք ու պարբերաբար մաքրեք։ Ասենք՝ սկոչով կապած են դրանք, սեղմում ես, ընկնում է։ Կարծում եմ, ֆինանսական միջոցներ 2 ՓԲԸ-ն էլ ունեն, եթե չունեն, ապա կապահովենք»,- ասաց Հրաչյա Սարգսյանը։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…