ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հեռախոսազրույցում ասել է, որ մտադիր է այս տարեվերջին այցելել Իսրայել։ Այս մասին զրույցից հետո հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին Իսրայել այցելելու հրավերի համար և ասել, որ անհամբեր սպասում է այս տարեվերջյան այցին: Նրանք պայմանավորվել են, որ իրենց թիմերը կշարունակեն սերտ խորհրդակցությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցերը և «մերձավորարևելյան տարածաշրջանի այլ մարտահրավերները», այդ թվում՝ «Իրանի սպառնալիքը»։ «Բայդենը շեշտել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում կայունության և գործընկերության ամրապնդմանը, ինչի օրինակն է Աբրահամի համաձայնագիրը»,- ասվում է հայտարարության մեջ:
Զրույցի թեմաներից մեկը Սիրիայում ԱՄՆ զինված ուժերի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրեյշիի ոչնչացմանն ուղղված գործողությունն էր։ Ամերիկայի նախագահը նաև հայտարարել է «իր անսասան աջակցությունն է հայտնում Իսրայելի անվտանգությանը և գործողությունների ազատությանը` ընդգծելով ԱՄՆ վարչակազմի լիակատար աջակցությունը Իսրայելի «Iron Dome» ՀՕՊ համակարգի համալրմանը»։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…