Ադրբեջանից այսօր Հայաստան տեղափոխող ռազմագերիների ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից օդանավակայանում դիմավորել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայտնել էինք, որ Ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ այսօր ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Նրանք են`
1.️ Տարզյան Սարգիս
2.Բալայան Վարդգես
3.Պետրոսյան Արմեն
4.Բաբայան Արթուր
5.Սարգսյան Հմայակ
6.Գալոյան Գուրգեն
7.Կյուրեղյան Գրիգոր
8.Մալոյան Վաղարշակ:
«Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում բարձր գնահատեց այս հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդրի հարցում ցուցաբերած աջակցությունը»,–ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` գերիների վերադարձը տեղի է ունեցել փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…