ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու ևս մեկ դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ փետրվարի 2-ին Երևանի 59-ամյա բնակչի տանն իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված՝ ակոսափող հրազեն հանդիսացող, 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» մոդելի ատրճանակ՝ իր 2 փամփշտատուփերով:
Խուզարկությունը կատարվել է արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ավելի վաղ բացահայտվել էր նշված գործին փոխկապակցված մեկ այլ դեպք, երբ 57-ամյա տղամարդը իր երկու որդիների և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տարբեր տեսակի ատրճանակներ և ինքնաձիգեր, դրանք համալրող դետալներ էր պատրաստել, նորոգել, դրանք փոխադրել և իրացրել։
Նշված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` 59-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):Նախաքննությունը շարունակվում է:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…