Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Էրդողանի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Ուկրաինայի հարցում ակտիվ աջակցության համար։

«Ես խոսել եմ Թուրքիայի նախագահի հետ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի կողմից ուժեր կուտակելու մասին: Ես շնորհակալություն եմ հայտնել նրան ակտիվ աջակցության և քաղաքական լուծում որոնելու հարցում անձնական ներգրավվածության համար, ինչպես նաև ողջունել եմ Թուրքիայի վճռական գործնական աջակցությունը Ուկրաինաին»,- Twitter-ում գրել է Ստոլտենբերգը։

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության»Ուկրաինան ու Արևմուտքը վերջին շրջանում անընդհատ հայտարարում են այդ երկրի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից ագերսիայի ենթադրյալ աճի մասին։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ չի սպառնում և մտադիր էլ չէ հարձակվել որևէ մեկի վրա, և որ նման պնդումներն ուղղակի պատրվակ են Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի` ավելի շատ ռազմական տեխնիկա կուտակելու համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածք և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով` դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։

2014 թվականից ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, զենք են մատակարարում Ուկրաինային և մարզում են նրա ուկրաինացի զինվորականներին, ինչը, ռուսական կողմի դիտարկմամբ, ուղղակիորեն խախտում է Մինսկի պայմանավորվածությունները և բացասաբար է անդրադառնում Դոնբասի կարգավորման վրա։

Միլիոնավոր դոլարների հասնող ռազմական մատակարարումներին ԱՄՆ–ից բացի մասնակցում են Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Լեհաստանը, Թուրքիան, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան և Էստոնիան։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

5 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

13 hours ago