Լրահոս 24/7

Վերաքննիչը քննում է Առուշանյանի կալանքի հարցը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի Երևանի նստավայրում այսօր քննում են Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։ Դատարանի բակում ակցիա է` ի աջակցություն Առուշանյանի։

Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Առաջին ատյանի դատարանում միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինվի։ Միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը մերժել էր, և այսօր Վերաքննիչը պետք է քննի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը։

«Նշել ենք, որ պատրաստ ենք վճարել 80 միլիոնից սկսած, որպեսզի Առուշանյանն ազատության մեջ գտնվի»,–ասաց Ալեքսանյանը։Նա հավելեց, որ բողոքարկման համար որպես հիմք են նշել այն, որ պետության կողմից նշված պատճառը` քննությանը խոչընդոտելու առնչությամբ, էապես նվազել է։ Սա, ըստ պաշտպանի, պայմանավորված է գործով ցուցմունք տված անձի` Լուսինե Ավետյանի` դատարանում արդեն իսկ հարցաքննված լինելու հանգամանքով։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։

Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի էր․ Պեսկով

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցի մթնոլորտը բացարձակ վստահելի…

17 minutes ago

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին առաջարկել է պատանդների ազատ արձակման երկփուլ ծրագիր

Իսրայելը եգիպտոսցի միջնորդների միջոցով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը ներկայացրել է Գազայի հատվածից պատանդներին ազատելու երկփուլ ծրագիր,…

2 hours ago

Ստամբուլի քաղաքապետը կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատարանի որոշմամբ կալանավորվել է, հայտնում է թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Ստամբուլի…

3 hours ago

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

19 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

20 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

20 hours ago