Արցախ

Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման դեպքերն Արցախում ծրագրված են. ՀՀ ԱԳՆ

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման դեպքերը համարում է միտումնավոր ու ծրագրված։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Խստորեն դատապարտում ենք փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը` Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նման քայլերը Լեռնային Ղարաբաղն իր բնիկ հայ բնակչությունից զրկելու քաղաքականության մաս են կազմում»,– հայտնել է Հունանյանը:

Նշվում է, որ հարևան ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը միտումնավոր ու ապօրինի յուրացնելու և նրան պատմական հիշողությունից զրկելու նպատակով պետական մակարդակով նման կառույցի ստեղծումը աննախադեպ է անգամ հակամարտությունների պատմության համար:

ԱԳՆ–ն Ադրբեջանի կառավարության այս քայլը որակել է որպես բացահայտ մարտահրավեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը։ Այն հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ:

Հունանյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է դառնում միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։

Հայկական պատմամշակութային ժառանգության և կրոնական սրբավայրերի ոչնչացման և ինքնության խեղաթյուրման այս քաղաքականությունը հակասում է հաշտության հասնելու Ադրբեջանի հայտարարություններին և լուրջ խոչընդոտներ է ստեղծում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալված բոլոր անձինք կենթարկվեն բժշկական զննության

Օրինագծի ընդունման արդյունքում միասնական չափանիշների հիման վրա կապահովվի ՀՀ-ում ձերբակալված անձանց պատշաճ բժշկական զննությունն ու…

14 hours ago

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր…

14 hours ago

ԵՄ-ն կոչ է անում պատժամիջոցներով շարունակել ճնշումը Մոսկվայի վրա

Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանել պատժամիջոցների միջոցով, որոնք սահմանվել են 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց…

15 hours ago

Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Հայկ Նազարյանը ապրիլի 1-ից կնշանակվի Իրանում…

15 hours ago

Հօգուտ ՀՀ-ի՝ կբռնագանձվի 134 միլիոն դրամ

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 21-ի վճռով…

16 hours ago

Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ է ընտրել Ժիրայր Մխիթարյանին։ Նրա օգտին կողմ է քվեարկել 66 պատգամավոր,…

16 hours ago