«Երբ դուք 2018-ի հեղափոխությունը անվանում եք իշխանազավթում, ես ուզում եմ հասկանալ՝ ումից ով է զավթել իշխանությունը: Եթե նկատի ունեք, որ Հայաստանի ժողովուրդը զավթել է իշխանությունը Սերժ Սարգսյանից, գուցե կարող եք ձեր տեսանկյունից այդպես մեկնաբանել, բայց տրամաբանական չէ, էլի, ասել, որ ժողովուրդը իշխանազավթում է իրականացրել»,- այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո երկու ընտրություն է տեղի ունեցել. «Եվ գոնե առաջինը ՀՀԿ-ն չի վիճարկել»:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ելույթին՝ կապված Բելառուսի նախագահի հայտարարության հետ, նա ասաց. «Դուք արտերկրից հնչած մտքերն օգտագործեցիք ներքաղաքական դաշտում ձեր քաղաքական հակառակորդների, այս համատեքստում՝ մեզ, հարվածելու համար»:
Ռուբինյանի խոսքով՝ ի պատասխան դրա ՔՊ խմբակցության պատգամավորներից մեկն էլ կարող է հիշեցնել ԵԱՏՄ նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահի կարդացած նամակը Սերժ Սարգսյանի ներկայությամբ. «Բայց խնդրում եմ դա չանել, որովհետև արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում, քանզի դրանով հնարավորություն ենք տալիս Հայաստանից դուրս գտնվող ուժերին ազդել ՀՀ քաղաքական դաշտի վրա: Եկեք դադարեցնենք այս պրակտիկան և դադարեցնենք արտաքին խաղացողներին հրավիրել մեր ներքաղաքական դաշտ»:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…
Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…
ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…