Լրահոս 24/7

Գ․ Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։

Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ նրա ղեկավարմամբ վերջին տարիներին մեծածավալ ծրագրեր են կյանքի կոչվել։

Սանոսյանը շնորհավորել է Գոռ Ավետիսյանին և նշել, որ վերջինս մասնագիտությամբ շինարար է, ճանապարհաշինության ոլորտում ունի աշխատանքի երկարամյա փորձ, ինչը միայն կօգնի այս նոր աշխատանքին։ Նախարար Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտը տարեցտարի դինամիկ զարգանում է։

2022 թվականին ոլորտի առջև դրված խնդիրներն էլ ավելի մեծ են, ուստի նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի և նորանշանակ գործադիր տնօրենի համախմբված աշխատանքը, յուրաքանչյուրի նվիրումը գործին։

Գոռ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ 2022 թվականին բազմաթիվ ծրագրեր են նախատեսված ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ վարկային ծրագրերով, մեծ անելիքներ կան ճանապարհների ընթացիկ պահպանման ոլորտում, և որպես մեկ թիմ նվիրված աշխատանքով պետք է հաջողությամբ իրականացնեն այդ ծրագրերը։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago