Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկարի» հավակնորդների անունները։ Պաշտոնական կայքում հրապարակվել է տարբեր անվանակարգերում առաջադրված մասնակիցների ցանկը։
Այս տարի «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ներկայացված են միանգամից տասը ֆիլմ՝ «Ավազաթմբեր», «Բելֆաստ», «Մի՛ նայիր վերև», «Վեստսայդյան պատմություն», «CODA», «Շան իշխանությունը», «Լակրիցի համով պիցցա», «Մղձավանջների արահետ», «Ռիչարդ արքան» և ճապոնական «Նստի՛ր մեքենայիս ղեկին» ֆիլմերը:
«Լավագույն ռեժիսորի» կոչման համար կպայքարեն Քեննեթ Բրանան, Ռյուսուկե Համագուտին, Փոլ Թոմաս Անդերսոնը, Ջեյն Քեմփիոնը և Սթիվեն Սփիլբերգը:«Լավագույն դերասանուհի» մրցանակին հավակնում են Նիկոլ Քիդմանը («Լինել Ռիկարդո»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստր»), Պենելոպե Կրուսը («Զուգահեռ մայրեր»), Ջեսիկա Չեստեյնը («Թեմի Ֆեյի աչքերը») և Քրիստեն Ստյուարտը («Սփենսեր»):«Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» կարող են ստանալ Խավիեր Բարդեմը («լինել Ռիկարդո»), Բենեդիկտ Քամբերբեչը («Շան իշխանություն»), Էնդրյու Գարֆիլդը («Տիկ-տակ, բում»), Ուիլ Սմիթը («Ռիչարդ արքան») և Դենզել Վաշինգտոնը («Մակբեթ»):ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում մարտի 27-ին։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…