Հայկական արտադրության «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը ներկայացվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության՝ «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` նշելով, որ ֆիլմը նկարահանվել է կինոկենտրոնի համաֆինանսավորմամբ։Ֆիլմի ռեժիսորը Հայկ Օրդյանն է։
Սցենարը գրվել է Նարինե Աբգարյանի համանուն գրքի հիման վրա` մոգական ռեալիզմին մոտ ժանրով։Իրադարձությունների կենտրոնում մի փոքրիկ գյուղ է, որը գտնվում է գեղատեսիլ կիրճում։
Ճանապարհի մոտ գտնվող փոքրիկ շուկայում գյուղացիները վաճառում են հնարավոր ամեն ինչ, երբեմն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Քանդված տանը, չնկատելով ժամանակի ընթացքը, ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհի Մամիդան, Նազարոս անունով տղան ու նրա խելագարվրած մայրը` Զուլալին, որին մարմնավորել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։
Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։Հայաստանում ֆիլմն էկրան է բարձրացել 2021 թվականի հոկտեմբերին։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…