Լրահոս 24/7

ՀՀ առաջնահերթությունները կօգնեն ուժեղացնել ՀԱՊԿ-ը. ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՀԱՊԿ–ում նախագահելու ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների իրականացումը էական ներդրում կլինի կազմակերպության ամրապնդման գործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։

Դիվանագետը հիշեցրել է, որ այս տարին ՀԱՊԿ-ի համար հոբելյանական է. շուտով կազմակերպությունը կնշի Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաև բուն կազմակերպության կազմավորման 20-ամյակը:«Եվ խորհրդանշական ամսաթվերի հետ կապված նախատեսվում են մի շարք նշանակալի իրադարձություններ և միջոցառումներ։ ՀԱՊԿ–ը մեծ ճանապարհ է անցել, և մենք հանրության դատին արժանապատվորեն ներկայացնելու բան ունենք»,-ասել է Աղասանդյանը։

ՌԴ մշտական ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, որոնք հնչեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում, միահամուռ աջակցություն են ստացել մյուս անդամ պետությունների կողմից:

ՀԱՊԿ-ում կարծում են, որ այդ գերակայությունների իրագործումն էական ներդրում կլինի կազմակերպության հետագա զարգացման և ամրապնդման, ներուժի և հնարավորությունների ընդլայնման, միջազգային ասպարեզում հեղինակության բարձրացման ընդհանուր ջանքերում՝ ի շահ ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների և նրանց անվտանգության:

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանն է նախագահում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ ՀԱՊԿ-ի անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

7 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

8 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

9 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

9 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

10 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

10 hours ago