Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ավելացումը սպառնալիք է ստեղծում ոչ միայն այդ երկրների, այլեւ ողջ ՀԱՊԿ-ի համար: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի շրջանակներում ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» կոնֆերանսի ընթացքում։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունները հանգեցնում են մի ամբողջ տարածաշրջանի ռազմականացման։ Միևնույն ժամանակ Զասը կարծում է, որ Մոսկվայի և Արևմուտքի միջև անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունները համապատասխանում են ՀԱՊԿ շահերին։
«Մենք պետք է հաշվի առնենք ժամանակակից իրողություններն ու մարտահրավերները և ՀԱՊԿ-ի գոյություն ունեցող մեխանիզմները հարմարեցնենք այդ մարտահրավերներին, ինչպես նաև զարգացնենք նոր մեխանիզմներ։
Մենք մտադիր ենք հետագայում ևս ամրապնդել մեր հավաքական ուժերը, բարձրացնել խնդիրների կատարմանն ուղղված նրանց մարտական պատրաստվածությունը», — հավելել է գլխավոր քարտուղարը։Նա ընդգծել է, որ առաջնահերթությունը տրվելու է Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերին և խաղաղապահ ուժերին:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…