Հայաստանում նախորդ տարվա համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացությունների թիվն ավելացել է 2.5 անգամ։ Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով` հիվանդությունների աճը դիտվում է ինչպես պոլիկլինիկական հաստատություններ դիմելիությամբ, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Իրավիճակն ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր է 2.2 անգամ։ Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-14 տարեկան և 30-64 տարեկան անձանց շրջանում։
«Փետրվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ստացիոնար բուժում է ստանում 456 պացիենտ, 84.8 տոկոսը 0-18 տարեկաններն են։ Թոքաբորբով հիվանդ 317 պացիենտ կա, որից 57–ը 0-18 տարեկան են»,–նշեց նա։
Այս սեզոնի ընթացքում իրականացվել է գրիպանման հիվանդությունների և ծանր սուր շնչառական վարակների 1089 նմուշի լաբորատոր հետազոտություն , որի արդյունքում 207 –ի դեպքում հայտնաբերվել է գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը։
Միայն հունվարին իրականացվել է 223 նմուշի հետազոտություն , որից 72–ը եղել են H3N2 ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։Նշենք, որ գրիպի A տեսակը շատ ավելի շուտ է տարածվում և վիրուսի թիրախում հիմնականում երեխաներն են։
Ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակի ախտանշաններին` ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը և նրա գլխավորած պատվիրակության անդամները ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ…
«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք,…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելու մոտեցումը: Այդ համատեքստում,…
Մենք պետք է խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում: Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և, ըստ էության,…
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում էր…