Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովող հյուրատներից մեկն ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ պայմանագրում կեղծ տեղեկություններ է մտցրել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը` հավելելով, որ այդ պայմանագրում անհատ ձեռնարկատերը ներառել է անձանց, որոնք իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել։
«Այդ կերպ 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է 15 740 000 դրամ գումար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել Արցախի քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված արարքների կատարման համար:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:Նախաքննությունը շարունակվում է:
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…