Լրահոս 24/7

Հասմիկ Պապյանը հանդիպել է ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հետ

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ, որի ժամանակ խոսել է իր մտահղացումների և առաջիկա ծրագրերի մասին։Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Հասմիկ Պապայանը, որը 32 տարի ապրել է արտերկրում, 2020 թվականին վերադարձել է Հայաստան և ստանձնել Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները։«Սա լավագույնն էր, ինչով կցանկանայի զբաղվել: Սա հնարավորություն է՝ իմ օրինակով ուղղորդելու տեղացի երիտասարդներին, նրանց հասցնելու մեծ բեմեր՝ առավելագույնս օգտագործելով իմ ներուժն ու կարողությունները»,– նշել է Պապյանը:

Նա մատնանշել է երիտասարդների՝ Հայաստանից դուրս ելույթների անհրաժեշտությունը, ինչպես նաև արտերկրում արդեն իսկ կայացած կատարողների փորձի փոխանակումը հայրենակիցների հետ: Պապյանը նաև հայտնել է, որ նախատեսում է մի ծրագիր՝ ներգրավելու հայ արվեստագետներին: Ըստ նրա, տաղանդավոր շատ գործիչներ պատրաստ են վերադառնալ հայրենիք և իրենց փորձը փոխանցել երիտասարդ կատարողներին՝ նրանց մրցունակ դարձնելով նաև եվրոպական թատրոններում:

Վահրամ Դումանյանն էլ ընդգծել է, որ ուրախ է երգչուհուն հայրենիքում տեսնել ու շեշտել է, որ ինքը Պապյանի արվեստի երկրպագուն է։«Շատ բարձր եմ գնահատում ոչ միայն Ձեր մշակութային գործունեությունը, այլև Ձեզ՝ որպես ակտիվ քաղաքացու, որպես մտավորականի, ով անտարբեր չէ օրվա իրադարձությունների և հայրենիքի ճակատագրի նկատմամբ»,- ասել է նախարարը:

«Մեր ունեցած ռեսուրսներով պատրաստ ենք աջակցելու հայրենանվեր ցանկացած գործունեության»,– նշել է ԿԳՄՍ նախարարը:Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակութային դաշտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիները:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

8 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago