Լրահոս 24/7

Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ձևավորել է Երասխ- Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի–Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքային խումբը։Այս մասին Փաշինյանը հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին։

Նա հիշեցրեց, որ 2021-ի դեկտեմբերին ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պատգամավորը հետաքրքրվեց այդ ուղղությամբ զարգացումներից, նաև ճանապարհների ապաշրջափակման գործընթացից:ՀՀ վարչապետը կարևորեց այդ երկաթուղու կառուցման, վերականգնման, գործարկման, ինչպես նաև Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումը։

«Ձևավորված աշխատանքային խումբն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։ Հիմա քննարկում ենք տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման և կառուցման աշխատանքների ֆինանսավորման հարցը»,– նշեց Փաշինյանը և հավելեց, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երևանում հանդիպում է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարի հետ:

Նա նշեց, որ մի կարևոր գործողություն պետք է արվի` դա Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների դե յուրե արձանագրումն է։ Փաշինյանի խոսքով` այդ ամենը կա՛մ երկկողմ, կա՛մ եռակողմ, կամ՛ որևէ ֆորմատով պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի:

«Պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոնների համապատասխան՝ երկրների օրենսդրության և սուվերենության շրջանակներում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային և այլ հսկողություն: Եվ մենք պետք է համաձայնեցնենք պարամետրերը, որպեսզի նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև այդ երկաթուղիները պետք է կպնեն իրար: Միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու»,– ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև շեշտեց` ավտոճանապարհների և երկաթուղիների նախագիծն անվանում են հայկական խաչմերուկ, որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ, և այդ խաչմերուկի գործադրումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով:

Հիշեցնենք, որ երկաթուղու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք նախագահում են 3 երկրի փոխվարչապետները։ Դրա մասին խոսվել էր նաև նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ։

Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նույնպես ընդգծել էր տարածաշրջանում ենթակառուցվածքների վերականգնման կարևորությունը՝ շեշտելով, որ դա պետք է կյանքի կոչվի բոլոր երկրների ինքնիշխանությունը լիովին հարգելով:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Բացահայտվել են աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թվականի հուլիսի 20-ից…

2 mins ago

Լույս է տեսել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն» գիրքը

ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի շրջանակներում լույս է ընծայվել «Քննչական կոմիտե. 10-ամյա տարեգրություն»…

3 mins ago

«Վերջին ամիսներին քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարել»․ Փաշինյան

Վերջին ամիսներին քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարել․ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել…

11 mins ago

«Հըզբոլլահը» հայտարարել է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների մասին

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա և Կրայոտ քաղաքների ուղղությամբ:…

14 mins ago

Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստ է հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին…

27 mins ago

ՌԴ-ն ՀՀ-ում առաջատար ներդրումներ կատարող երկիրն է․ Պուտինը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ՌԴ ղեկավարը խոսել է երկու երկրների…

37 mins ago