Լրահոս 24/7

Գուտերեշը հայտնել է կորոնավիրուսի համավարակն արդեն այս տարի հաղթահարելու պայմանը

Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեծ սխալ է, բայց ջանքերը միավորելու դեպքում աշխարհը կկարողանա վերջ տալ COVID-19–ի համավարակին: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ACT-Accelerator ծրագրի համար գումար հանգանակելու միջոցառման բացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պատվաստանյութերի բաշխման անհավասարությունը մեր ժամանակի ամենամեծ բարոյական սխալն է։ Բայց լավ նորությունն այն է, որ վերջերս գրանցված առաջընթացը ցույց է տալիս, որ մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի, եթե միավորենք ռեսուրսները», – ասել է նա։

Գուտերեշի խոսքով՝ բոլոր երկրների ջանքերի միավորումը և ավելի հարուստ երկրների կողմից ACT-Accelerator ծրագրի ֆինանսավորումը կօգնի հենց այս տարի հաղթահարել COVID-19 համավարակը։Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել հարուստ երկրներին լրացուցիչ 16 մլրդ դոլար հատկացնել ACT-Accelerator ծրագրի համար:Այդ գումարները թույլ կտան ACT-Accelerator-ին ստեղծել պատվաստանյութերի 600 միլիոն դեղաչափով բանկ, 700 միլիոն թեստ և 120 միլիոն պացիենտի համար նախատեսված դեղամիջոցներ գնել, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցներ տրամադրել 1,7 միլիոն բուժաշխատողի:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

15 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

15 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

15 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

15 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

15 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

16 hours ago