Լրահոս 24/7

Գյումրիի ՌՈ պաշտոնատար անձը կաշառք է վերցրել

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալը մտերիմից կաշառք է վերցրել նրան ծառայության ընդունելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. գարնանը ՌՈ աշխատակիցը, տեղեկանալով, որ Գյումրի քաղաքի՝ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող բնակիչը ծառայության ընդունվելու ցանկություն ունի, խոստացել է օգնել այդ հարցում։

ՌՈ Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի միջնորդությամբ Գյումրի քաղաքի բնակիչը նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի գործավարության պետ, ինչի հետո վերջիններս հանդիպել են, և Գյումրու բնակիչը տվել է իր պաշտոնի նշանակման համար կաշառքը` 721.950 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նույն ժամանակահատվածում ՀՀ ՊՆ ՌՈ հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով այն հանգամանքից, որ վերոնշյալ բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի հաստիքն ազատ է, նույն բաժանմունքի ավագ սպայի հետ համաձայնություն է ձեռք բերել նրան վերոնշյալ պաշտոնում նշանակվելուն նպաստելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ:

Նրա միջնորդությամբ այդ պաշտոնում նշանակվելուց հետո վերջինիս բնակության վայրի մոտակայքում, պայմանավորվածության համաձայն, ավագ սպան նրան է տվել 967.920 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ ՊՆ ՌՈ Գյումրու բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետին և նույն բաժանմունքի գործավարության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Էրիկ Հակոբյանը բրոնզե մեդալ է նվաճել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Հակոբյանը երրորդ տեղն է զբաղեցրել Ծաղկաձորում ավարտված «Ծաղկաձոր…

6 mins ago

Պուտինը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների…

16 mins ago

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։ Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ…

35 mins ago

Լաչինը և Մեղրին՝ ԱՊՀ երկրների մշակութային քաղաքների ցանկում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առանձին որոշմամբ առաջարկվում է ԱՊՀ երկրների ղեկավարներին…

41 mins ago

«Դոմուսի» հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան. ԱՆ

«Դոմուսի» հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք՝ այսօր հրդեհ…

47 mins ago

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Ֆրանսիա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն): Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ…

60 mins ago