Լրահոս 24/7

Անահիտ Ավանեսյանն այցելել է Տավուշ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։

Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկում ունեցել մարզպետարանի առողջապահական ստորաբաժանման, բժշկական կենտրոնների, ամբուլատորիաների տնօրենների հետ։

Նախարարը քննարկել է ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնման, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ հարցերը։

Կարևորվել է մարզի հղիների համար ներդրված վերջին ծրագիրը, որով պրենատալ սքրինինգի ծառայությունը արդեն անվճար է և հասանելի Տավուշի մարզում:

Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:

Վերջին վեց ամսվա ընթացքում մարզում բարելավվել են պատվաստումային ցուցանիշները։ Մարզի ոլորտային պատասխանատուները տվել են իրենց հուզող հարցերը, առաջարակները։

Թիվ 1

Recent Posts

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

10 mins ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

27 mins ago

Վարչապետը գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի նիստ է անցկացրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների…

44 mins ago

«Վարդանանց»-ի հրավերով Երևանում է ռևմատոլոգ, պրոֆեսոր Քսենոֆոն Բարալիակոսը

Ռևմատոլոգների VIII ազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևանում է Ռուրի ռևմատոլոգիայի գերազանցության կենտրոնի ղեկավար Քսենոֆոն Բարալիակոսը։…

55 mins ago

ՀՀ-ն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» տանկերի ձեռքբերման հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերին այցելել է Հարավային Կորեա՝ ուսումնասիրելու «Hyundai Rotem» ընկերության կողմից…

1 hour ago

ՌԴ-ն փոխում է ԱՄՆ-ում իր դեսպանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հաջողությամբ կատարել է իր առաքելությունը, այժմ հերթը մյուսինն է. հայտնել…

2 hours ago