Լրահոս 24/7

Կբարձրանա դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները. Փաշինյան

Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք, որ կառավարությունը հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ կստեղծվեն։Փաշինյանը նշեց, թե վերջերս, երբ հանդիպել է քաղաքացիների հետ, մեկն ասել է` Հայաստանում արդարություն և արդարադատություն չկա, իսկ դուք դատախազների, դատավորների, քննիչների աշխատավարձն եք բարձրացնում:

«Ես ասացի, որ այդ քայլերը ձեռնարկում ենք, որովհետև մենք խնդիր ենք դրել, որ ինստիտուտցիոնալ կայացում տեղի ունենա։ Մենք դա անում ենք, որպեսզի հնարավորինս որակյալ արդարադատություն մատուցվի ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` կոռուպցիայի անկյունաքարը պաշտոնյանի ցածր աշխատավարձն է ։Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ դատաիրավական համակարգի առողջացումը բոլոր առաջատար երկրներում բերել է տնտեսական լուրջ աճի, իսկ տնտեսական աճը կապահովի մնացած բոլոր շերտերի համար սոցիալական երաշխիքների ավելացման:

«Քաղաքացիներն իրենց կյանքում հանդիպում են մեկ-երկու վատ դատավորի, վատ դատախազի, վատ քննիչի, ու այդպիսին է ամբողջ համակարգի նկատմամբ ընկալումը։ Շատերը մոռանում են, թե ինչքան նվիրյալներ են աշխատում այս համակարգում»,–ասաց նախարարը:

Նշենք, որ որոշման համաձայն՝ դատավորների համար կսահմանի կենսաթոշակի՝ բացառապես օրենքով հաշվարկվող չափ՝ անկախ պաշտոնավարման ժամկետներից, ծննդյան տարեթվից` այն փոխկապակցելով զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի հանրագումարին:

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը լինելու է Գերմանիայում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Նախագահը մասնակցելու…

25 mins ago

«Չգիտես՝ շենքը երբ կփլվի, բայց կփլվի վստահաբար». քաղաքապետ

«Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում…

26 mins ago

«Հնարավոր է՝ ոչ թե 250, այլ 150 ավտոբուսով խնդիրը լուծել». քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային խնդրին՝ նշելով, որ Իլ դե Ֆրանսի փորձով…

39 mins ago

ԱՄՆ-ն փոխհատուցում է առաջարկել Իսրայելին՝ Իրանի օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար

ԱՄՆ-ն փոխհատուցում է առաջարկել Իսրայելին՝ Իրանի օբյեկտների վրա հարձակումից հրաժարվելու համար. գրում է Kan-ը։ Ըստ…

40 mins ago

«Ինչ գրված չէ Սահմանադրության հոդվածների մեջ, դրան վերագրել հնարավոր չէ». ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին պատասխանել է «Արմենպրես»-ի մի քանի հարցերին: -Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի…

41 mins ago

«Հասկացեք այդ ծրագրի իրատեսականությունը, և ըստ այդմ հայտարարենք». Տիգրան Ավինյան

Կառավարության կողմից ֆինանսավորված 32 անվազույգերի վերջին խմբաքանակը՝ 8 հատն արդեն Հայաստանում է. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական…

42 mins ago