Լրահոս 24/7

ՀՀ կառավարությունն ավելի քան 10 միլիոն դրամ տրամադրեց ՊՆ-ին

Կառավարությունն ավելի քան 10 միլիոն դրամ տրամադրեց ՀՀ պաշտպանության նախարարությանը զինված ուժերի կարիքների ապահովման համար։ Հարցը ներառված էր կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում, և հիմնավորման մեջ շատ մանրամասներ նշված չեն։

Ասվում է միայն, որ 10 միլիոն դրամը կուղղվի «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրին, ինչպես նաև «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով նախատեսվող պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ձեռքբերումների ծախսերի ֆինանսավորմանը:

Նախագիծը մշակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նշվում է նաև, որ նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:

Դեռ նախորդ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով 2022-ի բյուջեն, հայտնել էր, որ 2021-ի համեմատ ռազմական բյուջեն 11 տոկոսով կաճի` կազմելով 345 մլրդ դրամ։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Թիվ 1

Recent Posts

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել…

5 mins ago

«Առանց մեր օգնության Ուկրաինայի հակամարտությունը 15 օրում կավարտվեր». Բորել

Առանց Արևմուտքի օգնության Ուկրաինայի հակամարտությունը 15 օրում կավարտվեր. հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության…

31 mins ago

Վարույթ՝ «Յուտաքսի» ընկերության դեմ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝…

45 mins ago

Երեխաներին առևանգել փորձողը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեից մանրամասներ են հայտնել երեխաների առևանգման փորձից։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում…

55 mins ago

Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում չի նախատեսվում. ԱԳՆ խոսնակ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպում չի նախատեսվում.…

1 hour ago

Բայրամովը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։…

1 hour ago