Լրահոս 24/7

Չավուշօղլուն ցանկանում է հայ-թուրքական հանդիպումները անցկացնել Անկարայում և Երևանում

«Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Միաժամանակ, Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը պետք է օգտվի առիթից և վերանայի իր դիրքորոշումները։ Նա հավելել է, որ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը։

«Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին: Մենք միամիտ չենք, միևնույն ժամանակ գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտություն կա», – ասել է Չավուշօղլուն:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ մարտի 11-13-ը Թուրքիայի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի հրավերներ են ուղարկվել ՀՀ ԱԳ ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, կարգավորման հարցերով Թուրքիայի հետ հարաբերությունների Հայաստանի հատուկ ներկայացուցիչ  Ռուբեն Ռուբինյանին։ Հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

8 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

10 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

11 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

11 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

11 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

12 hours ago