Քաղաքականություն

Ստոլտենբերգը նամակ է հղել Լավրովին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նամակ է հղել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր ես նամակ եմ հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և Ռուսաստանին հրավիրել եմ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի հանդիպումների շարքի շրջանակում շարունակել մեր երկխոսությունը, որպեսզի դիվանագիտական լուծում գտնենք»,– ասել է Ստոլտենբերգը:

Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները, ինչպես նաև քննարկել եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների ամրապնդման ուղիները։Հիշեցնենք` 2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։

Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ ամերիկյան կողմը գրավոր կպատասխանի Ռուսաստանի առաջարկներին։ Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։

Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին է փոխանցել Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

4 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

6 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

7 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

7 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

7 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

8 hours ago