Քաղաքականություն

Լավրովը հանդիպել է Բրիտանիայի արտգործնախարարի հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բրիտանացի իր գործընկեր Լիզ Թրասի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ հիասթափված է։«Ես, անկեղծ ասած, հիասթափված եմ այն բանից, որ մեզ մոտ համր և խուլ մարդկանց զրույց է ստացվում։ Կարծես թե լսում ենք, բայց չենք լսում։ Համենայնդեպս մեր մանրակրկիտ պարզաբանումները (Ուկրաինայի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ) չնախապատրաստված հողի մեջ ընկան», – ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախարարը կատակել է, ասելով որ Ուկրաինայի վերաբերյալ Լոնդոնի և Մոսկվայի երկխոսության «չնախապատրաստված հողը» նույնքան սառն է, որքան այն հողը, որի վրայով, ըստ արևմտյան ԶԼՄ–ների, պետք է անցնեն Կիևի վրա հարձակվող ռուսական տանկերը։«Ինձ թվում է` նման հող էր այսօր մեր բրիտանացիների ոտքերի տակ, որից հետ էին շպրտվում մեր այսօրվա հնչեցրած բազմաթիվ փաստերը։

Ես զգացի, որ մեր գործընկերները կամ ծանոթ չեն այդ մանրակրկիտ պարզաբանումներին, կամ պարզապես դրանք լիովին անտեսում են», – նկատել է ՌԴ արտգործնախարարը։ՌԴ նախարարը նշել է, որ Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններն այնքան էլ բարենպաստ չեն և երկար տարիների ընթացքում ամենացածր կետում են գտնվում։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակ է ստեղծվել ոչ ռուսական կողմի մեղքով։

Բրիտանիայի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել իր ռուս գործընկերոջ խոսքերի վերաբերյալ, հասկացնելով, որ ինքը ոչ «համր» է, և ոչ էլ «խուլ»։«Ես մեր զրույցում համր չեմ եղել, ես հստակ նշել եմ իրավիճակի առնչությամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը… Բացի այդ, լսում էի նախարար Լավրովին», – հայտարարել է Թրասը։

«Մենք որևէ մեկին սպառնալ չենք ցանկանում, դուք հրապարակային հայտարարություններին նայեք, որևէ անգամ որևէ տեղ սպառնալիքներ չեն հնչել, այդ մեզ են սպառնում», – ասել է Լավրովը։Կարծես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին անհրաժեշտ է որպես Ռուսաստանին հավասարակշռության վիճակից դուրս բերելու գործիք, կարծում է ՌԴ արտգործնախարարը.«Նախագահ Զելենսկին հորդորում է խուճապի չմատնվել, բայց կարծես, մեր արևմտյան գործընկերներին Զելենսկին անհրաժեշտ է միայն որպես գործիք, որպեսզի Ռուսաստանին դուրս բերեն հավասարակշռության վիճակից և որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է նա մտածում, և ինչ բացասական հետևանքներ է կրում Ուկրաինան, Ուկրաինայի տնտեսությունը, բյուջեն այդ ողջ հիստերիայից, ինչպես են ներդրումները արտահոսում Ուկրաինայից այդ լացուկոծի պատճառով»։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում արևմտյան երկրները ողբերգություն ու դրամա են խաղում, ինչը գնալով ավելի շատ կատակերգության է նմանվում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Լավրովը։

Տիկին նախարարը հայտարարել է, որ կարևորը Ուկրաինայում պատերազմից խուսափելն է, ու որ այդ պատճառով է նա այստեղ։ Ես լիովին կանխատեսում եմ այն դրամայի ավարտը, որն Արևմուտքը խաղում է և նույնիսկ փորձում է այն ողբերգության վերածել, թեպետ դա ավելի շատ կատակերգության է նման. որոշ ժամանակ անց արևմտյան երկրները կիմանան, որ ավարտվել են ռուս–բելառուսական զորավարժությունները, և ռուսական զորքը վերադարձել է ՌԴ տարածք», – ասել է Լավրովը։«Եվ այդ ժամանակ մեծ աղմուկ կբարձրացվի ապացուցելու համար, որ Արևմուտքը այնպես է արել, որ Ռուսաստանը դեէսկալացիայի գնա։ Թեև իրականում դա օդի առևտուր է լինելու։ Իհարկե, բոլորը հիանալի գիտեն, այդ մասին հայտարարվել է, որ զորավարժությունների ավարտից հետո ռուսական զորքը միշտ վերադառնում է ՌԴ տարածք», – հավելել է նախարարը։Նա նշել է, որ վերջերս կանադական ԶԼՄ–ներից մեկում կարդացել է այն մասին, «Ուկրաինայի թեման հենակ է արևմտյան քաղաքական գործիչների՝ անկում ապրող վարկանիշերի համար»։

«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր փոխաբերություն է։ Հույս ունեմ, որ մենք լուրջ հարցերում, որոնք կապված են նախևառաջ եվրոպական անվտանգության հետ, անխտիր բոլոր երկրների անվտանգության հետ` և՛ ՆԱՏՕ–ի անդամ երկրների, և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի, մենք ամեն դեպքում մեզ ավելի հասուն կդրսևորենք և չենք զբաղվի ակնհայտ քարոզչությամբ` հույս ունենալով շահ կորզել հերթական ընտրություններում», – եզրակացրել է նա։

«Ինչպես լսել եմ, ԵՄ–ն յուրաքանչյուր երկրից անկեղծ պատասխան տալու փոխարեն ուզում է կոլեկտիվ թուղթ ներկայացնել, որտեղ ազգային դիրքորոշումների բոլոր նրբությունները կվերանան։ Համոզված եմ, որ այդ դեպքում մեզ մոտ զրույց չի ստացվի։ Այդ դեպքում, հավանաբար, պետք է մտածենք, ինչպես ելք գտնել այս իրավիճակից», – ասել է Լավրովը։Նա սպեկուլյացիա է անվանել հաղորդումներն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է զավթել Կիևը և ուկրաինական այլ քաղաքներ, Ուկրաինայում պետական հեղաշրջում կազմակերպել։Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն իր հերթին հայտարարել է. «Նախարար Լավրովն ինձ ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրեր չկան։ Սակայն մենք ուզում էինք, որ այդ խոսքերը գործողություններով ամրապնդվեին։ Որպեսզի ռազմատեխնիկան և զինվորականները մեկ այլ տեղ էլ տեղափոխվեն»։

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ Իսրայելում․ կա զոհ և վիրավորներ

Իսրայելի հարավային Բեեր-Շևա քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Հրազենային հարձակման…

47 mins ago

Հռոմի պապը Համասին և Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իսրայելին և Համասին կոչ է արել անհապաղ ընդունել հրադադարի և պատանդների ազատ…

49 mins ago

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի…

51 mins ago

Ֆլորիդայի 35 շրջաններում արտակարգ դրություն են հայտարարել մոտեցող փոթորիկի պատճառով

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 35 շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել մոտեցող արևադարձային «Միլթոն» փոթորկի պատճառով, հայտնել…

2 hours ago

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին

Իռլանդիայում կայացել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը: ԱԺ-ից հայտնում են, որ…

2 hours ago

Գազայում դպրոցի և մզկիթի վրա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի

Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաքի դպրոցի և մզկիթի վրա իսրայելական հարվածի…

3 hours ago