Լրահոս 24/7

Կհայտարարվի մրցույթ Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որի օրակարգային հարցը վերաբերել է Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության համար մրցութային գործընթաց սկսելուն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Սիսիան–Քաջարան հատվածի կառուցումը կառավարության առաջնահերթություններից է։

«Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային շրջանների անվտանգությունը, նպաստել դրանց տնտեսական զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծել է Մաթևոսյանը։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել 2–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որոնցից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ 8.6 կմ երկարությամբ:

Արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58 կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել շուրջ 100 կմ/ժ, երթևեկության տևողության ժամանակը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, ինչպես նաև բարձրացնել հարմարավետությունն ու անվտանգությունը։

Նշենք , որ Ծրագիրը ներառված է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշ 2–ում, որի շրջանակներում կառավարությունն արդյունավետ համագործակցում է Եվրամիության, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ գործընկերների հետ՝ ծրագրի հետագա ֆինանսավորման և իրագործման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի…

8 mins ago

ՀՀ-ի և ՌԴ-ի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ…

44 mins ago

Ալեն Սիմոնյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Ալեն Սիմոնյանի ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ. Սիրելի՛ ուսուցիչներ, Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում նշվում…

1 hour ago

Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա

Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին Իրանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Սիրիա։ Նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան…

1 hour ago

Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Իսահակյան 9 հասցեում կայացել է Fastex-ի և WCIT նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային…

18 hours ago

Երևանի քաղաքապետարանի պատասխանը՝ ՄԻՊ-ի գրասենյակին

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր…

18 hours ago