Լրահոս 24/7

Պուտինն առաջարկել է ուժեղացնել ԱՊՀ երկրների հետ գործակցությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը ԱՊՀ անդամ երկրների հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել այդ ուղղությամբ մեխանիզմների կատարելագործումը:

Նրա խոսքով՝ ԱՊՀ պետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունները Մոսկվայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են:«Մենք այսօր կքննարկենք հենց այդ թեման։ Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այն, անշուշտ, մեզ համար առանցքային է», – նշել է նախագահը։

Պուտինի խոսքով` այս ուղղությամբ կան բազմաթիվ նախաձեռնություններ, այժմ արդյունավետ երկխոսություն է ընթանում առաջատար գործընկերների հետ, մեծ է ապրանքաշրջանառության ծավալը, որոնցից շատերի հետ Ռուսաստանն աշխատում է Եվրազէս-ի և ՀԱՊԿ շրջանակներում։ Պուտինի տեսանկյունից վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ ամբողջ աշխատանքը դրական արդյունք է տալիս։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

10 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

12 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

13 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

13 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

14 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

14 hours ago