Լրահոս 24/7

Մահացել է դերասան Կարպիս Շամլյանը

82 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Կարպիս Շամլյանը: Այս մասին   հայտնեցին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից։ 

Կարպիս Շամլյանը ծնվել է Ալեքսանդրիայում։ 1947 թվականին հայրենդարձել է, բնակվել է Լենինականում, այնուհետև հրավիրվել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա՝ առանց քննությունների։ Ուսմանը զուգահեռ նկարահանվել է «Նվագախմբի տղաները» (1960 թ.), «Ճանապարհ» (1961 թ.), «Գիշերվա ժամադրություն» (1961 թ.) և այլ ֆիլմերում։ 1965 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը։

1964 թվականից հանդես է եկել Լենինականի պետական թատրոնում 1971 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան էր։ 2008թ․-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, ՀԹԳՄ ոսկե մեդալի է արժանացել 2012 և 2015 թ․-ին, ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ է ստացել  2015 թ.-ին։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago