Լրահոս 24/7

ՌԴ-ն չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանն անբաժան անվտանգության սկզբունքի պահպանման վերաբերյալ ու սպասում է յուրաքանչյուր հասցեատիրոջ մանրամասն արձագանքին։ Այս մասին նշված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ փետրվարի 10-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և եվրադիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պատասխան են ուղարկել հունվարի 28-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձին՝ արևմտյան երկրների կողմից գործնականում հավասար ու անբաժանելի անվտանգության սկզբունքի իրականացման հարցի վերաբերյալ: Ընդ որում, Լավրովի ուղերձը հասցեագրված էր Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի 37 պետությունների արտաքին գործերի նախարարներին։ Եվ դրանում հատուկ ընդգծվել է, որ Մոսկվայում ազգային կտրվածքով ծավալուն պատասխան են ակնկալում։

«Ուստի չենք կարող ընդունել «հավաքական» պատասխանը, որը «շրջանաձև երաշխիք» է հիշեցնում։ Յուրաքանչյուր հասցեատերից սպասում ենք մեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ ծավալուն արձագանք», – նշված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ չեն դիմել Ստոլտենբերգին ու Բորելին:ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ԵԱՀԿ ու Ռուսաստան-ՆԱՏՕ-ի փաստաթղթերի տակ ամրագրված է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, դրված են համապատասխան երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների ստորագրությունները: ԵԱՀԿ-ում պետությունները մասնակցում են ազգային կարգավիճակով, ու հենց այդ կարգավիճակում նրանք պարտավորվել են իրենց անվտանգությունը չամրապնդել ուրիշների անվտանգության հաշվին:

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

3 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

4 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

4 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

4 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

4 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

5 hours ago