Լրահոս 24/7

Շաղափում կառուցվել և համայնքին է հանձնվել ֆոտովոլտային արևային 2 կայան

2022 թվականի փետրվարի 11-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԲԾԻԳ) պետական հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը, փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Խոջոյանը և ՊՀ-ի ծրագրերի իրականացման և մոնիթորինգի և դոնորների հետ համագործակցության բաժինների աշխատակիցներն աշխատանքային այցով մեկնեl են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Շաղափ վարչական շրջան:

Այս մասին տեղեկացնում է «ԲԾԻԳ» ՊՀ-ն:

Շաղափում տեղի է ունեցել «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կառուցված երկու ֆոտովոլտային արևային կայանների պաշտոնական հանձնումը համայնքին։

«Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում»  դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի ֆինանսավորմամբ։

2019 թվականին մեկնարկած քառամյա ծրագրի նպատակն է նվազեցնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և «Դիլիջան» ազգային պարկին հարակից տեղական համայնքների կլիմայի ռիսկի խոցելիությունը, ամրապնդել գյուղատնտեսական և ինստիտուցիոնալ պլանավորման կարողությունները կլիմայի փոփոխության պայմաններում՝  բարձրացնելով հարմարվողականության մակարդակը:

Ծրագրի շահառու համայնքներն են Տավուշի մարզի Դիլիջան (Դիլիջան, Աղավնավանք, Գոշ, Խաչարձան, Հաղարծին և Թեղուտ), Արարատի մարզի Վեդի (Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ) խոշորացված  և Լոռու մարզի Մարգահովիտ և Ֆիոլետովո համայնքները:

Երկու պոմպերի աշխատեցման համար նախատեսված 14կվտ և 24կվտ հզորությամբ արևային կայանների կառուցումն իրականացվել է Ծրագրի առաջին բաղադրիչի (Համայնքահեն խելացի գյուղատնտեսական գործելակերպի ներդրում դեգրադացված տարածքներում և բուֆերային գոտիներում) շրջանակներում։

Կայանների շահագործումը հնարավորություն է տալու բնակիչներին էլեկտրականության դիմաց գանձվող գումարի տնտեսման հաշվին կրճատել ոռոգման ծախսը։

Արևային կայանների հանձման արարողությանը մասնակցեցին «ԲԾԻԳ» ՊՀ-ի, շինարարական, վերահսկողական ու հեղինակային հսկողություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները, Վեդի խոշորացված համայքնի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը և Շաղափ վարչական շրջանի ղեկավար Մարո Առաքելյանը։

Թիվ 1

Recent Posts

15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալիս. ՔԿ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը,…

6 hours ago

Հոկտեմբերի 11-ին կհանդիպեն ՌԴ և Իրանի նախագահները

Հոկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան, հայտնում է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։…

6 hours ago

Գրիգոր Մինասյանը նոր պաշտոն ունի

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից…

6 hours ago

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել…

6 hours ago

Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության համաժողովի բացմանը

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի կայունության…

6 hours ago

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի…

7 hours ago