Լրահոս 24/7

Մասնագիտական անգրագիտություն, թե՞ վերբալ մարմնավաճառություն, իսկ միգուցե երկուսը միասին. Գ. Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը գրում է.

«Մասնագիտական անգրագիտություն, թե՞ վերբալ մարմնավաճառություն, իսկ միգուցե երկուսը միասին:

Աչքով ընկավ իրեն ընդդիմադիր հռչակած թերթոներից մեկով արված «դարակազմիկ վերլուծություն», թե իբր որոշ պաշտոնյաներ վաշխառությամբ են զբաղված:

Իսկ իրականում ինչ են արել թերթոնի աշխատակիցները. բացել են հրապարակված հայտարարագերը, որտեղ բաց հրապարակված է հետևյալ տեղեկատվությունը՝ հանձնված փոխառություն՝ օրինակ 15 մլն դրամ և դրանից արել են իրենց եզրակացությունը, որ այդ հայտարարատու անձինք վաշխառությամբ են զբաղված: Հիմա պարզաբանեմ, թե ի՞նչ է այս դեպքում այդ 15 մլն դրամը և որտեղի՞ց է գալիս:

Այն մարդիկ, ովքեր հայտարարագիր ներկայացնող են ու առաջնային շուկայից հիպոտեկով բնակարան են գնում, բնականաբար ստանում են վարկ, այս դեպքում օրինակ 15 մլն դրամի չափով, իրենք այդ վարկը ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարգի պետք է ձևակերպեն որպես փոխառություն, քանի որ իրենք փաստացի գնել են ոչ թե բնակարան այլ կառուցվող շենքում բնակարանի գնման իրավունք (բնակարանը պատրաստ չէ, հետևաբար չկա սեփականության վկայական և չեն կարող հայտարարգրել չեղած բնակարանը): Այսինքն այդ մարդիկ ոչ թե գումար են տոկոսով տվել, ինչպես պնդում են թերթոնն ու դրա տարածողները, այլ բոլորովին հակառակը՝ մի հատ էլ իրենք են տոկոսավճար վճարում, քանի որ իրենք այդ գումարը վարկ են վերցրել՝ բնակարանի գնման համար:

Հնարավոր է, որ այս ամենը չգիտեն գրողներն ու պատվիրատուները, հնարավոր է, սակայն այս դեպքում, ելնելով պնդում անողի վստահությունից և փաստերը առանց ճշտել հրապարակելու վարքագծից, կարող ենք ասել, որ մասնագիտական անգրագիտություն է դրսևորվել: Սակայն, եթե գրողը գիտի վերոնշյալի մասին, սակայն միտումնավոր մոլորեցնում է իր ընթերցողին, ապա այստեղ կարծում եմ առկա է վերբալ մարմնավաճառության դեպք:

Հնարավոր է նաև երրորդ տարբերակը, երբ գործ ունենք անգրագետ վերբալ մարմնավաճառության հետ»։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…

13 minutes ago

Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…

37 minutes ago

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…

56 minutes ago

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

1 hour ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

1 hour ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

2 hours ago