Լրահոս 24/7

Աշխարհի ապահովագրական ընկերությունները դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածք թռչող օդանավերի ապահովագրումը

Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը:

Նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։ Այս մասին ասված է ուկրաինական SkyUp ավիափոխադրողի կայքում;

Համապատասխանաբար, օդանավերի սեփականատերերը՝ լիզինգատուները, պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձը ԵՄ տարածք։ 

Ընկերությունից հայտնում են, որ այժմ օդանավերի վերադարձի մասին համանման պահանջներ են ստացվում այլ լիզինգատուներից:

Իրավիճակը քննարկվում է պետական մակարդակով, որպեսզի ավիաընկերությունները հնարավորություն ունենան շարունակել թռիչքներն Ուկրաինա:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը շտապ հանդիպում է անցկացնում, որտեղ պլանավորվում է մշակել որոշումներ:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

5 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

6 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

6 hours ago