ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հեռախոսազրույցը տևել է գրեթե մեկ ժամ։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում քննարկել է անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը, տնտեսության հարցերը, պատժամիջոցները ու ՌԴ-ի կողմից ենթադրյալ ագրեսիան:
«Նախագահ Բայդենը հաստատել է նախագահ Զելենսկուն ԱՄՆ – ի հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության վերաբերյալ։ Ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակեն դիվանագիտական ջանքերը և զսպման քաղաքականությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական ուժերի ավելացման», – ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։
Մոսկվան կտրականապես հերքում է դա և անընդհատ ասում է, որ ոչ ոքի չի սպառնում, և բոլոր նման հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղադրելու համար։Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանը որևէ պատրվակ չի ստեղծում Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտային իրավիճակի համար։
Նրա խոսքով` Ռուսաստանը չի բացառում, որ Ուկրաինայի շուրջ տիրող հիստերիան ուղղված է Դոնբասի վերաբերյալ մինսկյան համաձայնագրերը սաբոտաժի ենթարկելուն։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի տեղեկատվական տարափն առատաձեռնորեն շրջանակված է ստերով և կեղծիքներով։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…