ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ենթադրում է, որ ընդդիմության շահերից չի բխում, որպեսզի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները հաջողված լինեն։ Քոչարյանը նիստից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց։
Չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովի անդրանիկ նիստին ընդդիմադիրները ներկա էին, սակայն նրանք հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվության վրա և լքեցին նիստը։
«Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետները՝ ոչ միայն զինված ուժերի։ Եթե մեր ընդդիմադիր գործընկերներին Ռոբերտ Քոչարյանը չթողեց գան և իրենց հետաքրքրող հարցերը ուղղեն ցանկացած պաշտոնյայի, ցանկացած փաստաթղթի ծանոթանալու առումով, դա արդեն խոսում է, թե ինչ տեսակի ընդդիմություն ունենք»,–ասաց Քոչարյանը։Նրա խոսքով` օրեր առաջ իր մոտ է եղել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որն ասել է, թե չի կարող չմասնակցել նիստերին, քանի որ զավակ է կորցրել։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, թե գաղտնիության ամենաբարձր ռեժիմի պատկանող փաստաթղթերը հասանելի են լինելու հանձնաժողովին։ Նա հայտնեց նաև, որ այս պահին որևէ արտախորհրդարանական ուժ ներգրավված չէ հանձնաժողովի աշխատանքներին, չնայած նման ցանկություն հայտնածներ կան։
Լրագրողների հարցին, թե ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որը հիմա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փորձագետ է` մասնակցելո՞ւ է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող աշխատանքներին` Քոչարյանը նշեց, որ նա մեծ տեղեկատվության է տիրապետում։ Ըստ Քոչարյանի` Հովհաննիսյանը շատ պետքական լինելու հանձնաժողովի աշխատանքների ընթացքում։
Քոչարյանը հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կանչվելու է քննիչ հանձնաժողով։ Ըստ նրա` դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է։Նախատեսված է, որ հանձնաժողովը իր աշխատանքները կիրականացնի 6 ամսում։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…