Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չմասնակցելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, կգտնեն ձևաչափերը, թե ինչպես պետք է վերահսկեն հանձնաժողովի աշխատանքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։ Ընդդիմադիրները հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվությանը և լքեցին նիստը։ Աբրահամյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները, իսկ ընդդիմությունը շահագրգռված չէ։
«Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իշխանությունն է, և եթե նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ինչպե՞ս կարող է օբյեկտիվության մասին խոսք լինել։ Սա ուղղակի բեմադրություն է, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների և պատասխանատուների»,-ասաց Աբրահամյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան էլ իր հերթին ասաց` ամենաշատն ինքն է ուզում, որ պատերազմի բոլոր հանգամանքները պարզվեն։ «Ես Անդրանիկ Քոչարյանին ասել եմ, որ իմ կյանքի հիմնական նպատակն է բացահայտել բոլոր հանգամանքները։ Սակայն մեթոդները, որոնք կիրառում են հանձնաժողովի ընթացքում, արդյունավետ չեն»,–ասաց Նազարյանը։
Նա հայտնեց, որ խոսել է որդեկորույս ծնողների հետ, որոնց մի մասը կտրուկ ասում է, թե չի կարելի ընդհանրապես մասնակցել, իսկ մյուսներն էլ խնդրել են միջնորդել, որ իրենք մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։ Նազարյանը հավելեց` եթե ծնողները միջնորդեն, որ պետք է նիստերից որևէ մեկին մասնակցի, ինքը պարտավոր է լինելու դա անել։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…