Լրահոս 24/7
14.02.2022

Տ․ Աբրահամյանի պնդմամբ՝ քննիչ հանձնաժողովը նախապես մեղավորներ ունի 44-օրյա պատերազմի պարտության համար

Տ․ Աբրահամյանի պնդմամբ՝ քննիչ հանձնաժողովը նախապես մեղավորներ ունի 44-օրյա պատերազմի պարտության համար

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, չմասնակցելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, կգտնեն ձևաչափերը, թե ինչպես պետք է վերահսկեն հանձնաժողովի աշխատանքները։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստն էր։ Ընդդիմադիրները հայտարարեցին, որ կասկածում են ներկայիս իշխանության օրոք նման հանձնաժողովի օբյեկտիվությանը և լքեցին նիստը։ Աբրահամյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի մանրամասները, իսկ ընդդիմությունը շահագրգռված չէ։

«Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի գլխավոր մեղավորն իշխանությունն է, և եթե նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ հանձնաժողով է ձևավորվել, ինչպե՞ս կարող է օբյեկտիվության մասին խոսք լինել։ Սա ուղղակի բեմադրություն է, որի նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների և պատասխանատուների»,-ասաց Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյան էլ իր հերթին ասաց` ամենաշատն ինքն է ուզում, որ պատերազմի բոլոր հանգամանքները պարզվեն։ «Ես Անդրանիկ Քոչարյանին ասել եմ, որ իմ կյանքի հիմնական նպատակն է բացահայտել բոլոր հանգամանքները։ Սակայն մեթոդները, որոնք կիրառում են հանձնաժողովի ընթացքում, արդյունավետ չեն»,–ասաց Նազարյանը։

Նա հայտնեց, որ խոսել է որդեկորույս ծնողների հետ, որոնց մի մասը կտրուկ ասում է, թե չի կարելի ընդհանրապես մասնակցել, իսկ մյուսներն էլ խնդրել են միջնորդել, որ իրենք մասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին։ Նազարյանը հավելեց` եթե ծնողները միջնորդեն, որ պետք է նիստերից որևէ մեկին մասնակցի, ինքը պարտավոր է լինելու դա անել։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է