Գլխավոր
26.07.2019

Չինարիից՝ Ռուսաստանի Դաշնություն. ակնկալվում է շուրջ 100-120 տոննա թզի արտահանում

Չինարիից՝ Ռուսաստանի Դաշնություն. ակնկալվում է շուրջ 100-120 տոննա թզի արտահանում

Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բերդի տարածաշրջանի սահմանապահ Չինարի գյուղի քաղցրահամ թուզը, Ալբերտ Նադիրյանի նախաձեռնությամբ ևՉինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի համագործակցությամբ, արդեն երրորդ տարին է՝արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:

«Բնակվում եմ Վրաստանում, բայց այս գյուղի թոռ եմ. մայրս Չինարիից է: Ի սկզբանե թզի արտահանումը ՌԴ կազմակերպում էինք Վրաստանից: Մայրս հիշեց, որ Չինարիում թուզ կա: Կրկին եկա Չինարի և նախաձեռնեցի թզի արտահանման գործընթացը գյուղից: Աստիճանաբար արտահանվող մրգի ծավալը մեծացավ: Այս տարի ցուցանիշները բավականին գոհացնող են լինելու»,-հայտնել է Ալբերտ Նադիրյանը:

Այս տարի արտահանվել է արդեն շուրջ 20 տոննա թուզ, իսկ բերքահավաքի ողջ ընթացքում ակնկալվում է 100-120 տոննա թզի արտահանում: Սաղոյանի  հավաստիացմամբ՝ մրգի՝ նման ծավալներով արտահանումը լուրջ աջակցություն է գյուղացուն. «Մարդիկ համոզված են, որ իրենց բերքը կսպառվի: Չափազանց կարևոր է, որ սահմանում ապրող գյուղացին իր այգուց բերք ստանա և եկամուտներ ստեղծի»: 

Բերդի համայնքապետարանի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ թզի արտահանման գործընթացի կազմակերպման նպատակով այս  օրերին շուրջ 25 աշխատատեղ է բացվել: Ընդ որում ՌԴ-ում գործող «Չինարի» հայրենակցական միության անդամները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել թզի արտահանման գործընթացի կազմակերպմանը:

«Մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել աննախադեպ բերք լինելու դեպքում ՌԴ-ից մեքենաներ ուղարկել և աջակցել թզի արտահանման գործընթացի կազմակերպմանը»,- նշել է Սաղոյանը:

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքից:

Լրահոս
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
19:50
Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
19:33
Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
19:15
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
18:57
Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
18:35
Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
18:24
Մեսսին կվերադառնա Կամպ Նոու
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
17:56
Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
17:41
Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
17:29
Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
17:11
«Կասկադն» ավարտուն տեսք կստանա
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
17:00
Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
16:53
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
16:33
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
16:19
Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ
16:05
ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ