Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Բերդի տարածաշրջանի սահմանապահ Չինարի գյուղի քաղցրահամ թուզը, Ալբերտ Նադիրյանի նախաձեռնությամբ ևՉինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի համագործակցությամբ, արդեն երրորդ տարին է՝արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն:
«Բնակվում եմ Վրաստանում, բայց այս գյուղի թոռ եմ. մայրս Չինարիից է: Ի սկզբանե թզի արտահանումը ՌԴ կազմակերպում էինք Վրաստանից: Մայրս հիշեց, որ Չինարիում թուզ կա: Կրկին եկա Չինարի և նախաձեռնեցի թզի արտահանման գործընթացը գյուղից: Աստիճանաբար արտահանվող մրգի ծավալը մեծացավ: Այս տարի ցուցանիշները բավականին գոհացնող են լինելու»,-հայտնել է Ալբերտ Նադիրյանը:
Այս տարի արտահանվել է արդեն շուրջ 20 տոննա թուզ, իսկ բերքահավաքի ողջ ընթացքում ակնկալվում է 100-120 տոննա թզի արտահանում: Սաղոյանի հավաստիացմամբ՝ մրգի՝ նման ծավալներով արտահանումը լուրջ աջակցություն է գյուղացուն. «Մարդիկ համոզված են, որ իրենց բերքը կսպառվի: Չափազանց կարևոր է, որ սահմանում ապրող գյուղացին իր այգուց բերք ստանա և եկամուտներ ստեղծի»:
Բերդի համայնքապետարանի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ թզի արտահանման գործընթացի կազմակերպման նպատակով այս օրերին շուրջ 25 աշխատատեղ է բացվել: Ընդ որում ՌԴ-ում գործող «Չինարի» հայրենակցական միության անդամները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում աջակցել թզի արտահանման գործընթացի կազմակերպմանը:
«Մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել աննախադեպ բերք լինելու դեպքում ՌԴ-ից մեքենաներ ուղարկել և աջակցել թզի արտահանման գործընթացի կազմակերպմանը»,- նշել է Սաղոյանը:
Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքից:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…
Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…
Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…
Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…
ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…