Լրահոս 24/7

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Կիևից Լվով է տեղափոխվում. Բլինկեն

 ԱՄՆ-ն Ուկրաինայում իր դեսպանատունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Հաշվի առնելով ռուսական ուժերի զգալի աճը (Ուկրաինայի հետ սահմանի մոտ), մենք ժամանակավորապես Կիևից Լվով ենք տեղափոխում Ուկրաինայում մեր դեսպանատունը»,- ասվում է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ դիվանագիտական առաքելությունը կշարունակի կապ պահպանել Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ իրադրության ապաէսկալացման համար:

Գերմանական BILD-ը հաղորդում է, որ Պետդեպն ԱՄՆ դեսպանատունը Լվով տեղափոխելու շրջանակներում կարգադրել է ոչնչացնել ցանցային սարքավորումներն ու համակարգիչները, ապամոնտաժել Կիևի առաքելության հեռախոսները։

Ավելի վաղ Վաշինգտոնը թույլ էր տվել իր դիվանագետների մի մասին մեկնումը Ուկրաինայից և ԱՄՆ քաղաքացիներին կոչ էր արել լքել երկիրը։Հիշեցնենք` Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

5 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

6 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

7 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

7 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

8 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

8 hours ago