Movies

«Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկությամբ

«Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի Twitter-ում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։ Տեղեկությունը հայտնում է The Hollywood Reporter-ը։Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 14-ին։ Twitter-ի օգտատերերն իրենց նախընտրելի ֆիլմի օգտին կարող են քվեարկել մինչև մարտի 3-ը։

Բացի այդ, հնարավոր է քվեարկել նաև այն ֆիլմերի օգտին, որոնք «Օսկար»–ում չեն էլ առաջադրվել, միայն պետք է #OscarsFanFavorite հեշթեգով քվեարկել։Մրցանակաբաշխության կազմակերպիչները քվեարկության 5 մասնակցի նույնպես կպարգևատրեն` նրանք 1 տարվա կտրվածքով անվճար տոմսեր կստանան կինոթատրոններ այցելելու համար։

Ավելին, 3 անձ էլ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն կունենան. նրանց տոմսը դեպի Լոս-Անջելես կգնեն մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Իսկ թե ինչպես են ընտրելու քվեարկողների միջից մրցանակ ստացողներին, չի նշվում։

Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում` մարտի 28-ի գիշերը։Մրցանակաբաշխությունը կվարեն ստենդափ–կատակերգու Էմի Շումերը, ինչպես նաև դերասաններ Ռեջինա Հոլն ու Վանդա Սեյքը։

Թիվ 1

Share
Published by
Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

1 hour ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

2 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

2 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

2 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

3 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

3 hours ago