Արցախ
15.02.2022

Ա. Բեգլարյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նիստի օրակարգի առաջին հարցով ԱՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։

Պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն՝ կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական և այլ ուղղություններով։ Հաշվետու տարում Արցախի պետական համալսարանը հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը համալսարանի գործունեության նկատմամբ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար շնորհակալություն է հայտնել ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին։ Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։ Խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40

Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02

Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42

Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10

Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03

Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28

Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40

Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11