Արցախի Հանրապետությունունում փետրվա–մայիս ամիսներին կրակային պատրաստության պարապմունքներ կանցկացվեն։
Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ անցկացվելիք պարապմունքների նպատակը արցախցիների ռազմական հմտությունների կատարելագործումն է։
Պարապմունքներին մասնակցելու են հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։
Կրակային պարապմունքներին արդեն մասնակցել են ԱԽ գրասենյակի աշխատակիցները։