Քաղաքականություն

Շիմոն Պերեսը՝ Պուտինի մասին

Ձեզանից շատերը հավանաբար կարդացել են Պուտինին, Ռուսաստանին և Ամերիկային նվիրված հարցազրույցի մի հատված, որը Շիմոն Պերեսը տվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին բրիտանական «Tablet» ամսագրին։ Հիմա ճիշտ ժամանակն է այն թարմացնել բոլոր նրանց հիշողության մեջ, ովքեր կարդացել են, և կարդալ նրանց համար, ովքեր բաց են թողել։

Բացատրենք, թե ինչու է այս մարդու կարծիքն այդքան հետաքրքիր։ Իսրայելի հիմնադիրներից մեկը՝ 93-ամյա Շիմոն Պերեսն այդ ժամանակ մոլորակի ամենատարեց ակտիվ քաղաքական գործիչն էր։ Իսրայելի ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծողը, իսրայելական ատոմի հայրը, մինչև 2007 թվականին երկրի խորհրդանշական նախագահի պաշտոնը ստանձնելը, նա հասցրեց աշխատել Պաշտպանության նախարարության ղեկավար, երեք անգամ արտգործնախարար, երկու անգամ՝ վարչապետ։

Ընդհանրապես Պերեսը շատ լավ տիրապետում էր միջազգային հարաբերություններին, պետական և ռազմական կառույցներին, կարող էր դասախոսություններ կարդալ «անվտանգության կերտման» խնդիրների մասին, իսկ կյանքի փորձով գիտեր իրական, ոչ թե երևակայական թշնամիների մասին։

Ուստի զարմանալի չէ, որ աշխարհի բոլոր առաջնորդները, այդ թվում՝ Պուտինը, առիթը բաց չեն թողել՝ մոտիկից շփվելու գիտելիքի և իմաստության կենդանի աղբյուրի հետ։ Ըստ Կրեմլի կայքի՝ 2010-2015 թվականներին Պուտինն ու Պերես շփվել են առնվազն վեց անգամ։

«Tablet»-ի լրագրող Դեյվիդ Սամուելսի հետ հարցազրույցը վերջինն էր Շիմոն Պերեսի կյանքում, նա մահացավ ինսուլտի հետևանքով 2016 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հավանաբար՝ Պերեսը զգում էր, որ շուտով հեռանալու է, և դրա համար զուսպ չէր իր գնահատականներում, բացահայտ խոսում էր բաների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, նախկինում կնախընտրեր իրեն պահել։

Չինաստանից անցան Ռուսաստանին։ Պերեսը պատմել է, որ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ նա ասել է․«Տնտեսապես դուք գրեթե հավասարվել էիք Ամերիկային, ուստի դուք պետք է որոշեք՝ ո՞վ եք դուք՝ տվող թե վերցնող։ Ամենամեծ սխալն է՝ օգտագործել ուժը վերցնելու համար։ Ամենամեծ իմաստությունը՝ տալը»։

Ի դեպ, խոսելով վերցնողների մասին,- շարունակեց հաղորդավարը՝ անցնելով Վլադիմիր Պուտինին։

-Պուտինն ու ես շատ լավ ընկերներ ենք,- ասաց Պերեսը,- և ես ձեզ կտարամդրեմ մեր վերջին զրույցներից մեկի համառոտ ամփոփումը։ Ես ասացի նրան․ «Դուք 63 տարեկան եք, ես՝ 93։ Ասեք խնդրեմ, ինչի՞ եք ուզում հասնել առաջիկա 30 տարում։ Ինչի՞ համար եք պայքարում։ Դուք հույս ունեք շարքից հանել Ամերիկա՞ն։

Նա պատասխանեց․

-Ոչ։

-Ամերիկան Ռուսաստանի մաս է ուզու՞մ։ Ոչ։ Օբամայի հետ բանակցելու խնդիրներ ունե՞ք։

Նա ասաց՝ ինչու՞ եմ հարցնում։

Ես ասացի, որ լրտես չեմ և կարող եք ամեն ինչ պատմել՝ ինչպես կա։

Նա ասաց․

-Իսկ դուք ի՞նչ եք մտածում։

Եվ ես ասացի․

-Ամերիկան կհաղթի և էական չի՝ դուք ինչ կանեք։

-Ինչու՞։

-Որովհետև նրանց բախտը բերել է, իսկ Ձերը՝ ոչ։

Ես նրան ավելին ասացի․

-Ի՞նչ է տեսնում ամերիկացին առավոտյան, երբ արթնանաում է․ Հարավում Մեքսիկան է, և նրանք ընդունում են մեքսիկացիներին իրենց երկրում։ Հյուսիսում Կանադան է, և նրանք աշխարհի լավագույն ընկերներն են։ Իսկ ձախ և աջ կողմում՝ ձուկն է ջրում։ Ինչի՞ համար պիտի անհանգստանա Օբաման։ Իսկ ահա դուք, առավոտյան արթնանում եք, ի՞նչ ունեք դուք։ Ճապոնիա, Չինաստան, Աֆղանստան։ Աստված իմ։ Նրանք գիտեն, որ դուք ունեք լիքը հող, բայց նրանց կոպեկ չեք տալիս։ Դուք ունեք գարնանային քաղցրահամ ջրի 20 %-ը և ոչինչ չեք տալիս։ Դրա համար, երբ Սիբիրում հալվի ձյունը, առաջինը ինչ կտեսնեք՝ կլինեն չինացիները, որովհետև արևելքում ավելի շատ չինացիներ են, քան ռուսներ։

Երկրորդը, որ ես ասացի նրան․

-Ամերիկայի տարածքի և բնակչության թվի հարաբերակցությունը համապատասխանում են միմյանց։ Իսկ ձեր մոտ՝ վատագույն տարբերակն է։ Քսան միլիոն քառակուսի կիլոմետր․ Աստված իմ։ Իսկ ահա այն, ինչ դուք չունեք՝ մարդիկ են։ Ձեր ժողովուրդը մահանում է։ Մի խաբեք ձեզ ծափահարություններով և նրանով, ինչ ասում է ժողովուրդը։ Նրանք չեն ների Ձեզ։ Ինչու՞ է ռուսների կյանքի տևողությունը 62 տարի, իսկ ամերիակացիներինը՝ 82:

Իսկ հետո ես նրան ասացի՝ Դուք Ձեզ պահում եք թագավորի պես։

Ես հիմա շատ անկեղծ եմ։ Ես ասացի․

-Ի՞նչ էին անում թագավորները։ Նրանք զարգացնում էին երկու քաղաք՝ Սանկտ Պետերբուրգը և Մոսկվան՝ որպես ցուցափեղկեր։ Այնտեղ Դուք կգտնեք ինչ ուզեք։ Իսկ մնացած Ռուսաստանը նման է Նիգերիային՝ ծածկված ձյունով։ Ձեր ժողովուրդը մահանում է։ Դուք նրանց կյանք չեք տալիս։ Մտածում եք նրանք կներե՞ն Ձեզ։ Ինչու՞ է Ամերիկան այդքան մեծ։ Որովհետև նրանք միշտ տվել են։ Ինչու՞ են Եվրոպայում խնդիրներ։ Որովհետև նրանք խլող են։ Ամերիկան տալիս է, և մարդիկ կարծում են՝ պատճառը առատաձեռն լինելն է, իսկ ես կարծում եմ, որովհետև նա իմաստուն է։ Տալով դու ձեռք ես բերում ընկերներ։ Ամենաշահութաբեր ներդրումը՝ ընկերներ ձեռք բերելն է։

Ամերիկան համաձակություն ունեցավ ընդունել Մարշալի պլանը․ նրանք իրենց ՀՆԱ-ի մեծ մասը տվեցին մահացող Եվրոպային։ Եվ դրանով ցույց տվեցին, որ դա լավագույն ներդրումն է աշխարհում։ Չկա մի խոշոր եվրոպական երկիր, որը չի եղել կայսրություն։ Եվ ի՞նչ եղավ։ Նրանք լքվեցին և մնացին առանց որևէ բանի։ Անգլիան՝ ամենամեծ կայսրությունը՝ արևածագից մինչև մայրամուտ օվկիանոսներով, բարի, խաղաղ հնդկացիները նրանց դուրս շպրտեցին և ոչինչ չթողեցին՝ բացի երեք փոքրիկ կղզիներից, որոնց հետ չգիտեն ինչ անել։

Հավատացեք ինձ, ես ասացի Պուտինին, թշնամիներն ու թշնամանքը կյանքում ամենամեծ վատնումն են։ Դուք ներդրում եք անում հիմարության մեջ։

******

Զրույցի այս հատվածն ավարտվում է Պերեսի խոսքերով․

Ես Պուտինին ասացի՝ չնայած ամեն ինչին, ինչու՞ չվարվել այնպես, ինչպես անում են ամերիկացիները։ Ստեղծեք կառավարման մեկ այլ ձև։ Կամ ինչ-որ կառավարման մարմին, որը թույլ կտա ընկերություններին աճել (խոսքը մասնավոր բիզնեսի մասին է)։ Միակ բանը, որ Դուք ունեք՝ իշխանությունն է։ Ձեր կառավարությունում ամենահավակնոտ մարդիկ են։ Նրանք կոռումպացված են, նրանք կոռումպացնում են մյուսներին։ Ստեղծեք ընկերություններ և թող նրանք անեն նույնը, ինչ անում են ամերիկյան ընկերությունները։

-Լավ,- ասաց նա,- ի՞նչ եք առաջարկում։

Ես ասացի․

-Մեր մոտ՝ Իսրայելում, ունենք մեկ միլիոն ռուսախոս մարդ կա։ Մենք գիտության մեջ լավագույնն ենք, հնարավոր է՝ լավագույններից։ Մենք պատրաստ ենք օգնել ձեզ։ Աշխատեք կառավարությունից դուրս։ Կամ լքեք իշխանությունը, միևնույն է նրանք բոլորը կոռումպացված են։ Դուք չեք հաղթի։

Նա ասաց․

– Լավ, եկեք փորձենք։

Այս խոսակցությունից վեց տարի անց շատ լավ երևում է՝ ով, ինչ և ինչպես է փորձել։

Թիվ 1

Recent Posts

«Կոլցո»-ից՝ քառասունչորսօրյա պատերազմ. ԽՍՀՄ-2-ի գինը ո՞րն է

Եթե ղարաբաղյան Շարժման ռահվիրաներն այսօր Հայաստանի փրկությունը տեսնում են դարձյալ «Հավերժ Ռուսաստանի հետ» ծիրի մեջ,…

4 hours ago

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց…

6 hours ago

ԱՄՆ-ն պահանջել է Չինաստանի հետ առևտրի կրճատում՝ մաքսատուրքերի վերացման դիմաց. WSJ

ԱՄՆ-ն պլանավորում է օգտագործել մաքսատուրքային բանակցությունները Չինաստանին մեկուսացնելու համար, գրում է The Wall Street Journal-ը…

6 hours ago

Գոռ Սահակյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացքի մեջ է Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 16-ին 73 կգ քաշային ծանրորդների հետ…

6 hours ago

Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում…

7 hours ago

Ֆրանսիայի և Ալժիրի միջև դիվանագիտական պատերազմը շարունակվում է

Ֆրանսիան հայտարարել է երկրից ալժիրցի 12 դիվանագետի և հյուպատոսական աշխատողի արտաքսելու, ինչպես նաև Ալժիրում իր…

7 hours ago