Լրահոս 24/7

Դատարանն Իսագուլյանին պարտավորեցրել է հերքել Մակունցի մասին ասածը և փոխհատուցել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը պետք է հերքի ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մասին հայտարարությունները։ Տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։Դատավոր Գրիգորի Վարդանյանը որոշել է պարտավորեցնել Իսագուլյանին հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները։

Վերջինս պետք է հերքի այն հայտարարությունները, թե «հեղափոխությունը արվել է բացառապես ադրբեջանական փողերով, որի համար հեղափոխության շատ մասնակիցներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Կամոյի Մակունցը, թուրքերից, ադրբեջանցիներից ստացել են ու Հայաստան են ներկրել 48 մլն դոլար»։Բացի այդ, Իսագուլյանից հօգուտ Լիլիթ Մակունցի պետք է բռնագանձվի 424 000 դրամ որպես փոխհատուցում։

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին Իսագուլյանը կալանավորվեց. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։Իսագուլյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանը բանակցություններ է վարել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի հետ։ Արդյունքում որոշվել է, որ ՀՀ վարչապետը Բաթումում պետք է հանդիպի Թուրքիայի նախագահի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջինից գումար խնդրի, քանի որ ՀՀ բյուջեում գումարը վերջացել է և չեն կարողանում թոշակները վճարել։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

9 minutes ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

10 minutes ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

25 minutes ago

Հայտնի է՝ Գյումրիի ավագանին երբ կընտրի քաղաքապետ

Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Գյումրիի…

43 minutes ago

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…

1 hour ago

ԵՄ-ն առաջիկա օրերին պատրաստվում է պատասխանել ԱՄՆ-ի մաքսատուրքերին

ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…

1 hour ago