Արցախ
22.02.2022

Արցախում բացվեց խոցելի խմբերի մասնագիտացված աջակցության կենտրոն

Այսօր Արցախի Մարտունի քաղաքում տեղի է ունեցել Արցախի սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությունը։ Այստեղ սոցիալական աշխատանքի և հոգեբանական ծառայություններ են մատուցվելու խոցելի խմբերին։ Այս մասին հայտնել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այս կենտրոնն օրինակելի է ոչ միայն իր մոտեցումների ու նպատակների տեսանկյունից, այլ նաև, որ կառավարության և տարբեր մասնագիտական և բարեգործական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել բավականին լուրջ համագործակցություն»,- նշում է պետնախարարը։

Նրա խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են դեռ 1 տարի առաջ։ Տարբեր աջակիցների շնորհիվ հնարավոր է դարձել սոցիալական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ծրագրեր իրականացնել:

Արդյունքում մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ։ Նրանցից մի քանիսն աշխատելու են հենց այս կենտրոնում:

Բեգլարյանը տեղեկացրել է, որ Մարտունիում կհիմնվի նաև երեխաների խնամքի ու զարգացման կենտրոն։Կենտրոնների աշխատանքի շնորհիվ ոչ միայն վեր են հանվելու խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական կարիքները, այլև աշխատանքներ են իրականացվելու դրանց բավարարմանն աջակցելու ուղղությամբ։

Մասնավորապես, պետնախարարի խոսքով՝ աշխատանքները նպատակաուղղված են լինելու խոցելի խմբերը ներկայացնող անձանց ակտիվացմանն ու ինքնուրույնության ապահովմանը: Նմանատիպ կենտրոններ են բացվելու նաև մյուս շրջաններում ու մայրաքաղաք Ստեփանակերտում։Պետնախարարը խոստանում է, որ ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակական են լինելու:

Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք
16:56

Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
16:33

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:20
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
15:53

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով
15:33

«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին
15:13

Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով․ ՀԷՑ
14:31

Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
14:16
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան
13:52

Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
13:33

Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
13:22

Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
13:14

Բերման է ենթարկվել Կանդազը
13:05
Բերման է ենթարկվել Կանդազը
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
12:33

Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
12:06