Լրահոս 24/7

Շոյգուն պահանջել է հարգել հանձնվող ուկրաինացի զինվորականներին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին հատուկ հանձնարարականներ է տվել՝ հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին։

«Հաշվի առնելով, որ Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդում են տվել ուկրաինացի ժողովրդին և հրաման են կատարում, հարգանքով վերաբերվել նրանց: Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում, որպեսզի զենքը վայր դրած ուկրաինացի զինծառայողներն անվտանգ դուրս գան օպերացիայի անցկացման շրջաններից՝ վերադառնալով իրենց ընտանիքների մոտ»,-ասվում է Շոյգուի հատուկ հրամանում։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ մարտական գործողությունների ընթացքում հանձնվել է Ուկրաինական զինուժի 14 զինծառայող: Նրանցից զինված դիմադրությունից հրաժարվելու մասին ստորագրություն վերցնելուց հետո բոլորն ազատ կարձակվեն և կվերադառնան իրենց ընտանիքների մոտ։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ ռուսական զինված ուժերի հարվածների հետևանքով շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 վերգետնյա օբյեկտ, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի տեղակայման կետը, ինչպես նաև Ս-300 և «Բուկ-Մ1» զենիթահրթիռային ՀՕՊ համալիրների 18 ռադիոտեղորոշիչ կայաններ:

Բացի այդ, հատուկ գործողության ընթացքում խոցվել է ուկրաինական զինուժի մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար ՏԲ-2» անօդաչու թռչող սարք, ինչի մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին:

Թիվ 1

Recent Posts

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

18 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

31 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

35 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

51 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…

2 hours ago