Լրահոս 24/7

Հ․ Սիմիդյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենի հետ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Ա․ Մեյմարյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։

Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և արձանագրել, որ Շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա է ավելի քան 12 տարվա համագործակցության հաջողված փորձ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է աշխատանքի արդյունավետության բարձրացում։

Սիմիդյանը նշել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է և գնահատում կատարված աշխատանքը, ինչպես նաև հույս հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները նոր ազդակ կհաղորդեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։

Իր հերթին պարոն Մյունխմայերն շնորհակալություն է հայտնել համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։ Նա խոստացել է անել հնարավորն արդյունավետ համագործակցության շարունակականության պահպանման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցության մի շարք աշխատանքային հարցեր և ընթացիկ ու առաջիկա ծրագրեր։

Զրուցակիցները քննարկել են նաև շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում կառուցվածքային փոփոխությունների հարցը և համագործակցության նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունը։

Անդրադարձ են կատարել Կովկասի բնության հիմնադրամի և շրջակա միջավայրի նախարարության միջև 2009թ. մայիսի 22-ին կնքված շրջանակային համաձայնագրին, որը, ի թիվս այլի, նախատեսում է ԿԲՀ-ի կողմից դրամաշնորհների տրամադրում որոշակի ԲՀՊՏ-ների` նույն համաձայնագրով սահմանված «Ընթացիկ ծախսերը» ֆինանսավորելու համար։

Նախարար Սիմիդյանը խոստացել է առաջիկայում աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով առավել համակարգային անդրադառնալ թեմային։

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 10-12 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ը սպասվում…

7 minutes ago

Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Նա ասել…

30 minutes ago

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին առաջնորդի դեր է ստանձնում խաղաղության հասնելու համար։ Այս մասին հայտարարել…

49 minutes ago

ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ

Դեսպան Քվինը շարունակում է բացահայտել Հայաստանի պատմական հուշարձանները․ օրերս նա 11-րդ դարի Լոռի Բերդ ամրոցում…

1 hour ago

9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր

NASA-ի տիեզերագնացներ Բուտչ Ուիլմորին ու Սունի Ուիլյամսին 9 ամիս անց հաջողվել էվայրէջք կատարել Երկիր. գրում…

1 hour ago

Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կգործուղվի ՌԴ։ Նա մարտի 19-21-ը Մոսկվայում կքննարկի երկկողմ համագործակցությանն առնչվող…

2 hours ago