

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին, հայտնում է ՆՏՎ հեռուստաալիքը։ Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Արևմուտքն արձագանքել է Դոնբասում ռազմական գործողության մասին` Պուտինի հայտարարությանը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…