Լրահոս 24/7

Ուկրաինան ՌԴ-ին առաջարկում է վերադառնալ խաղաղության օրակարգին

Ուկրաինան Ռուսաստանի առաջարկում է վերադառնալ խաղաղության օրակարգին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան չի ընտրել պատերազմի ուղին, ուստի Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղուն», – ասել է Զելենսկին տեսաուղերձում։

Ուկրաինացի առաջնորդը հայտնել է նաև իր բանակի հաջողությունների մասին՝ վստահեցնելով, որ այն «կասեցրել է թշնամու հարձակումները»։«Հակամարտության լեզվով սա կարելի է անվանել օպերատիվ դադար… Մեր Զինված ուժերը գերազանց են հանդես գալիս Դոնբասում։ Խարկովի ուղղությունը ապահով կերպով պահվում է», – ասաց նա:

Զելենսկու խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է հարավում, որտեղ ուկրաինական զորքերն ինտենսիվ մարտեր են մղում Խերսոնի արվարձաններում։ Նա հավելել է, որ ռուսական բանակը ճնշում է գործադրում Ղրիմից՝ փորձելով առաջ շարժվել դեպի Մելիտոպոլ։ Ուկրաինայի նախագահի խոսքով` ռուսական բանակը դանդաղորեն առաջ է շարժվում Չեռնիգովի շրջանում։

«Ժիտոմիրի շրջանում հուսալի պաշտպանություն է։ Գոստոմելում թշնամական դեսանտը շրջափակվում է, զորքերն այն ոչնչացնելու հրաման են ստացել»,- վստահեցրել է Զելենսկին։

ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտնել է, որ ռուսական հարվածների արդյունքում շարքից հանվել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 վերգետնյա օբյեկտ, այդ թվում ՝ ՌՕՈՒ 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային ուժերի բազավորման կետ:Բացի այդ, ոչնչացվել են Ս-300 և Բուկ-M1 հակաօդային պաշտպանության համակարգերի 18 ռադիոտեղորոշիչ կայաններ, ինչպես նաև խոցվել է ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս հարվածային «Բայրաքթար TB-2» անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:

Թիվ 1

Recent Posts

Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում

2026 թ․ փետրվարի 17-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և…

10 minutes ago

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

51 minutes ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

1 hour ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

1 hour ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

2 hours ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

2 hours ago